Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգիչ Միհրան Ծառուկյանի կինը սպիտակ շապիկ է կրում։ Արփին արձակել է ուղիղ հարդարված մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ Մեկնաբանություններում դերասանուհին անգլերենով գրել է. «Ամեն ինչ լավ կլինի, պարզապես հավատա»։
Ավելի վաղ հրապարակված սեւ-սպիտակ կադրերում Արփին ամառային շապիկ էր կրում։ Նա արձակել էր մազերը, նախապատվություն տվել նուրբ շպարին։ Կերպարն ամբողջացրել էր եւս մեկ նուրբ դետալ՝ ականջօղը։ Երգիչ Միհրան Ծառուկյանի կինը լուսանկարը չէր մեկնաբանել, փոխարենը հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին գրել. «Գեղեցիկ աղջիկ»։