Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը  նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Սոչիում։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարոմ Արփին սպորտային կերպարում է։ Նա սեւ տաբատ է կրում, վառ կանաչ եւ սեւ երանգի բաճկոն։ Արփին մեղմ շպար է ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել են ոճային պայուսակն ու ժամացույցը։ «Սոչի»,- այս հեշթեգն է մեկնաբանություններում օգտագործել Արփին։ «Ինչպես միշտ, շատ գեղեցիկ», «հիասքանչ»,- գրել են նրա հետեւորդները։

Օրեր առաջ Արփին ներկայացել էր առօրյա կերպարում։  Դերասանուհին ամառային վերնաշապիկ էր կրում, ջինսե տաբատ։ Արփիի կերպարն ամբողջացնում էին արեւային ակնոցն ու պայուսակը։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել, սակայն երկրպագուները բազում դրական մեկնաբանություններ էին թողել․ «Տիկնիկ», «Ամենասիրունն ես դու», «Ամենայուրահատուկ»,- գրել էին նրանք։

 

 

 NEWS.am STYLE