Դերասանուհի, երգչուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է կազմվածքն ընդգծող, դեկոլտեով զգեստ։ Էլենն այն համադրել է բարձրակրունկների հետ։ Երիտասարդ դերասանուհին նախընտրել է պարզ սանրվածք, մեղմ շպար․ բալագույն շրթներկ, արտահայտիչ աչքեր։ Հրապարակմանը կից նա կատարել է հետեւյալ գրառումը ․
«Ես ամբողջությամբ
ուրիշ մոլորակի
համար էի ստեղծված:
Ճանապարհս շփոթեցի»։
Էլեն Ասատրյանի երկրպագուները բազում դրական մեկնաբանություններ են ուղղել՝ գրելով․ «Խենթացնող», «Փայլում ես», «Յուրահատուկ», «Սիրուն»։
Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր բաճկոն։ Վարսերը հավաքված էին, նախընտրել էր նուրբ, միեւնույն ժամանակ դիմագծերն ընդգծող շպար։ Ձեռքերում ծաղիկների փունջ էր պահում։ Հրապարակմանը կից դերասանուհին կատարել էր հետեւյալ գրառումը․
«Սեղմեմ մի կոճակ`
Եվ մարդկանց հոգում
Ծաղիկների պես լույսերը ծաղկեն…»։