Երիտասարդ դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին արծաթափայլ բլուզ է կրում։ Նա արտահայտիչ շպար է ընտրել՝ ընդգծելով աչքերն ու շուրթերը։ Որպես աքսեսուար՝ նա վառ գույնի գլխարկ է ընտրել։ Հետեւորդները հաճոյախոսություններ են արել նրան։ «Սիրուն ու տաղանդավոր»,- գրել է օգտատերերից մեկը։
Օրեր առաջ դերասանուհին ներկայացել էր հմայիչ ու գեղեցիկ կերպարում։ Էլեն Ասատրյանը սեւ սվիտեր էր կրում։ Նա վառ շպարով էր, վարսերը հավաքված էին։ Գեղեցիկ կադրին կից Էլենը գրել էր․ «Դուք չար եք, որովհետեւ թույլ եք։ Բարի լինելը միշտ ավելի դժվար է»։