Մեկ տարի առաջ այս օրը` հունիսի 9-ին, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում հումորիստ-դերասան, մի շարք հումորային նախագծերից հայտնի դարձած Դելոն` Վահագն Ստեփանյանը, ամերիկաբնակ Ռուզաննային հավերժ սիրելու և հավատարիմ լինելու երդում տվեց: Այսօր հեռավոր Ամերիկայում զույգը նշում է իրենց ամուսնության տարեդարձը, ինչի կապակցությամբ էլ ESem.am-ը զրուցել է Դելոյի հետ, ով հաճելի անակնկալ է մատուցել սիրելի կնոջը:

 

 

«Այս մեկ տարին ինձ համար հեքիաթային անցավ: Այնքան շատ լավ բաներ են եղել. անբացատրելի հետաքրքիր կյանք ապրեցինք, որը բառերով չեմ կարող պատմել: Իսկապես հետաքրքիր անակնկալներով լի տարի էր իմ ու Ռուզանի համար»,- խոստովանեց հումորիստը: Նրա խոսքով՝ այդ կապակցությամբ՝ կեսգիշերին ծաղիկներով է գնացել տուն ու շնորհավորել կնոջը:

 

 

«Քանի որ առավոտից շատ զբաղված եմ եղել, չենք հասցրել երեկոյի հետ կապված ծրագրեր մշակել: Բայց կարծում եմ` անպայման կնշենք,- նշեց Դելոն՝ ավելացնելով, որ հանպատրաստից կազմակերպված խնջույքների կողմնակից է:

Զույգի խաչեղբայրը` հաղորդավար, ռեփեր Ֆելիքս Խաչատրյանը, դեռ չի շնորհավորել սանիկներին: «Քանի որ ժամային տարբերությունը մեծ է, Ֆելքիսը դեռ մեզ չի շնորհավորել, բայց վստահ եմ` հիշում է: Շուտով սկայպով կզանգահարի ու միասին կխմենք :)»,- հավելեց դերասանը:

ESem.am-ը շնորհավորում է ամուսիններին և երջանիկ կյանք մաղթում:


Ներկայացրեց Մերի Պողոսյանը