Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար Էլեն Ասատրյանն Instagram-ի իր էջի հետեւորդներին հաճախ ուրախացնում է նոր ու գայթակղիչ լուսանկարներով, իր ոճային, ինչու չէ նաեւ համարձակ կերպարներով: Բազմաթիվ լուսանկարներ ենք հանդիպում նաեւ դերասանուհու ճամփորդություններից ու հանգստից։

Էլեն Ասատրյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը։ Իր միկրոբլոգում դերասանուհի-երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Նա գեղեցիկ դիմահարդարմամբ է եւ մեղմ ժպտում է։ Գեղեցիկ կադրին կից Էլենը գրել է․ «Բարդ եմ բաժանվում իմ «գոլդ» 22-ից ու ժպիտով դիմավորում եմ 23-ը՝ հավատալով, որ ինձ հրաշքներ է բերելու կամ էլ գոնե ՀՐԱՇՔՆԵՐՍ չի տանելու»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր հմայիչ կերպարում։ Նա կարմիր զգեստ էր կրում, իսկ կերպարն ամբողջացնում էին ամառային բարձրակրունկները։ «Ում խնդրեցի լուսանկարել, չհավանեցի։ Եվ հանկարծ հանդիպեցի @nickegibyan -ին…»,- լուսանկարը մակագրել էր նա։