Երգիչ Գևորգ Մարտիրոսյանը, ով օրերս իր լսարանին ներկայացրեց «Բախտս բերել ա» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Երգիչը բոլորում է 31 տարին, ինչի կապակցությամբ առաջին շնորհավորանքը ստացել է ընտանիքի անդամներից, ինչին հաջորդել են ընկերների, հարազատների, երկրպագուների շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:
«Կեսգիշերին հայրս անակնկալ եկավ մեր տուն: Մոտ երեք տարի չէի տեսել նրան, քանի որ Անապայում էր: Հատուկ տարեդարձիս կապակցությամբ էր եկել, ինչի համար շատ ուրախացա, թերևս ամենամեծ անակնկալն էր»,- ESem.am-ին ասաց Գևորգը:
Երգչի փոխանցմամբ` կինը` Իննան, ևս հետաքրքիր անակնկալ է պատրաստել իր համար, սակայն գերադասում է գաղտնի պահել այն, քանի որ չի սիրում խոսել նման բաների մասին, իսկ փոքրիկները` 7-ամյա Լարիսան և 1.5 տարեկան Արենը կեսգիշերին քնած են եղել: «Առավոտյան աղջիկս իրեն հատուկ մանկական թիթիզությամբ` երգելով ու պարելով եկավ ինձ շնորհավորելու, իսկ տղաս դեռ չի հասկանում, որ տարեդարձս է:)»,- ասաց նա:
Երգիչը հայտնեց, որ տարեդարձի կապակցությամբ հատուկ երեկույթ չի կազմակերպել, այն նշելու է տանը` հարազատների հետ: «Հնարավոր է` ինչ-որ տեղ էլ գնանք, սակայն դեռ հստակ չէ, թե ուր: Նախորդ տարի 30 ամյակս էր, հոբելյանական տարի էր, ինչի կապակցությամբ մեծ երեկույթ էինք կազմակերպել, այս տարի հատուկ ոչինչ չեմ արել»,- եզրափակեց Գևորգը:
ESem.am-ը շնորհավորում է երգչին և մաղթում բազում հաջողություններ:
Շնորհավորեց Ամալյա Հովհաննիսյանը