Երգչուհի Հռիփսիմե Ելինյանն այսօր նշում է իր ծննդյան 34-ամյակը: Հռիփսիմեի ամուսինը՝ հումորիստ-դերասան Գրիգոր Դանիելյանը, կրկին անգամ հրապարակայնորեն գեղեցիկ սիրո խոստովանություն է արել, ինստագրամի իր էջում գրելով․
«Զարմանում եմ, ո՞նց եմ ապրել առանց Քեզ, Չէ որ Դու իմ կյանքի միակ առանցքն ես, Զարմանում եմ ո՞նց եմ շնչել առանց Քեզ, Իմ թթվածին, ո՞նց եմ սնվել առանց Քեզ, Ո՞նց եմ քնել ու արթնացել առանց Քեզ, Ուրախացել ու խնդացել առանց Քեզ, Զարմանում եմ, ես չե՞մ ապրել մինչև Քեզ, Քեզ հանդիպել ու նորից եմ ծնվել ես։ Կարճ ենք ապրել մենք միասին՝ տասը տարի, Տարիներ, որ հավասար են տասը դարի, Ու այդպես էլ տարեց տարի սերս նմանվում է քարի Ու կարծրանում ինչպես ծովի կուռ մարգարիտ։ Ես պատրաստ եմ կողքիդ լինել ևս քանի հարյուր տարի, Միայն հանկարծ բախտը կողքից մեզ ոչ մի կերպ չխանգարի։ Միևնույն է զարմանում եմ, հարց եմ տալիս, Ո՞նց եմ ապրել առանց Քեզ ես քսանչորս տարի»։