Դերասան Գրիգոր Դանիելյանը յուրօրինակ սիրո խոստովանություն է արել կնոջը՝ Հռիփսիմե Ելինյանին:

 

Դերասանն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իրենց համատեղ լուսանկարը և գրել.

 

«7 տարի առաջ այս օրը, եկեղեցու սուրբ խորանի առաջ մենք խոստացանք սիրել իրար և դարձանք մեկ մարմին։

 

Որքա՞ն դժվարություններ ու փորձություններ է ունեցել մեր միասնական ԵՍ-ը, բայց շնորհիվ մեր սիրո այն ավելի կայուն է դարձել։

 

Աշխարհում դեռ չի ստեղծվել այնպիսի մի բառ, որով կկարողանամ ասել, թե որքան եմ Քեզ սիրում։

 

Սիրտս, ուզում եմ, որ անվերջ բաբախես իմ կրծքում։

 

Շնորհակալ եմ Աստծուն, որ հենց Դու դարձար իմ կեսը։

 

Սիրում եմ Քեզ»:

11809636_893234630712808_642768631_n