Դերասանուհի Աննա Հարությունյանն երեկ նշել  է ծննդյան տարեդարձը: 26-ամյակի կապակցությամբ առաջին շնորհավորանքն Աննան իրենից է ստացել:) «Կեսգիշերին մեքենայի մեջ էի, հեռախոսիս մարտկոցը նստեց ու ոչ ոք չկարողացավ առաջինը շնորհավորել ինձ: Ինքս ինձ շնորհավորեցի, մի երկու խոստում տվեցի, հին խոստումներիս մասին հարցեր տվեցի ու շատ բան հասկացա»,- ESem.am-ին ասաց Աննան՝ շեշտելով, որ շատ լուրջ հարցազրույց է արել ինքն իր հետ:

 

 

«Քննության» ժամանակ դերասանուհին հասկացել է, որ սարսափելի երջանիկ մարդ է: «Երջանիկ եմ, որովհետև գիտեմ լինել երջանիկ. յուրաքանչյուր բանի  մեջ գեղեցկություն եմ տեսնում: Հասկացա, որ ինչին սիրով եմ նայում, սիրուն է ու ուզում եմ ամեն ինչին սիրով նայել: Հասկացա, որ ավելի լավ է ապրել, քան մեռնել. ապրելը դժվար է, մեռնելը՝ հեշտ: Մի խոսքով՝ մի քիչ պոետիկ, մի քիչ մելամաղձոտ տարեդարձ էր»,- նկատեց դերասանուհին: Աննան նշեց, որ ընկներներից մեկը մի օր ասել է՝ ավելի լավ է լավ ապրել, քան վատ: Դերասանուհու խոսքով՝  այդ օրվանից ինքը լավ է ապրում:)

 

 

Անկախ հանգամանքներից և անջատված հեռախոսից՝  տարեդարձի գիշերն Աննային անակնկալ են մատուցել, որի մասին նա նախընտրեց լռել:) «Որոշել եմ հեքիաթս միայն ինձ պահել: Եթե խոսեմ այդ մասին, ապա միայն բեմից,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ այժմ ստեղծագործական բուռն ապրումների մեջ է: -Վստահ եմ՝ այս տարի դրանք կունենան իրենց հանգուցալուծումը»:

Այսօր էլ Աննան որոշել է աշխատանքային տարեդարձ ունենալ: «Այժմ աշխատում եմ նոր կերպարի վրա՝ դերասան, ռեժիսոր Աշոտ Հակոբյանի բեմադրած «Գիշատիչների խնջույքը» ներկայացման մեջ: Փորձի ընթացքն ինձ համար երանելի պահ է, այդ իսկ պատճառով որոշեցի ծննդյանս օրը գալ փորձի՝ առանց գործընկերներիս զգուշացնելու: Նրանք ինձ սրտանց շնորհավորեցին, շամպայն խմեցինք  և որպես նվեր երգեցին հայալեզու 2 հրաշք երգ: Տոնի հրաշալի զգացողություն է սրտումս: Ինչքա՜ն քիչ բան է պետք մարդուն՝ երջանիկ լինելու համար»,- ընդգծեց Աննան:

 

 

Երեկոն դերասանուհին կանցկացնի ընկերների հետ: «Նրանք ինչ-որ բան են մտածել, վստահ եմ՝ իսկական տոն է դառնալու:) Առհասարակ, որոշել եմ երբևէ ոչինչ չպլանավորել»,- եզրափակեց նա:

 

Շնորհավորեց Ամալյա Հովհաննիսյանը