Հաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: ESem.am-ը շնորհավորեց լուրերի մեկնաբանին և հետաքրքրվեց, թե ինչպես է նշելու տարեդարձը, ինչ անակնկալներ են եղել կեսգիշերից:
«Արդեն իսկ բազմաթիվ շնորհավորանքներ եմ ստացել: Թող մեծամիտ չհնչի, բայց միշտ ստանում եմ ծաղիկներ, անակնկալներ: Այս անգամ առավոտյան հայրս դուռը բացեց, դռան հետևում կակաչներ էին: Դա շատ հետաքրքիր, հաճելի անակնկալ էր. գարունն այս տարի ժամանակից շուտ եկավ մեր տուն:)»,- ասաց Էռնան և հավելեց, որ ծաղիկներն անանուն են եղել: Էռնայի փոխանցմամբ' ծննդյան օրերը սիրել է մինչև 20 տարեկան դառնալը. «Այն ժամանակ շատ երազանքներ ունեի և ուզում էի շուտ մեծանալ, որպեսզի իրականացնեմ դրանք: Անկեղծ ասած, այժմ այդքան էլ չեմ սիրում տարեդարձերս. մեծանալն այնքան էլ լավ բան չէ»:
Շարունակությունը` այստեղ: