Եղե՞լ են դեպքեր, երբ նայել եք որեւիցե մեկին եւ նրա դեմքը ձեզ շատ ծանոթ է թվացել' անկախ նրանից, որ դուք տվյալ մարդուն առաջին անգամ եք տեսնում: Սա, թերեւս, կարելի է բացատրել մի բանով' կամ դուք «նախկին կյանքում» էլ եք հանդիպել միմյանց, կամ էլ նա, պարզապես, ձեզ հիշեցնում է ծանոթ որեւիցե մեկին:

 

Եվ սա կարող է հաճախ պատահել, քանի որ նմանակներ կա, որ նույնիսկ արյունակցական կապ չունեն:

 

Հաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանն,օրինակ, թերևս անակնկալի գա ու զարմանա, երբ իմանա, որ իր նմանակն ունի:

 

Էստեր Գինզբուրգն, ազգությամբ հրեա է, բնակվում է Մոսկվայում և, ընդունեք, որ չափազանց նման է Էռնա Էլիզբարյանին: