Esem.am-ը գրում է.

 

Դերասան Սոս Ջանիբեկյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Նա բոլորում է 26 տարին, ինչի առթիվ կեսգիշերից բազմաթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստացել: Դերասանն իր շնորհակալությունը հայտնեց ծանոթ ու անծանոթ այն մարդկանց, ովքեր իրենց կյանքից մի քանի րոպե տրամադրել են` իրեն շնորհավորելու համար:

 

Կեսգիշերին Սոսին անակնկալ է մատուցել մի աղջիկ, ով հայտնվել է այնտեղ, որտեղ եղել է դերասանը: «Երևի 00:05 էր, դուրս եկա, իսկ նա մեքենան փուչիկներով զարդարած, տորթով ինձ էր սպասում, ինչն անակնկալ էր ինձ համար»,- ասաց դերասանը` չցանկանալով բացահայտել նրա ով լինելը:)

 

 

 

 

Երբ զրուցում էինք Սոսի հետ, նա ընտանիքի անդամների` մոր ու եղբոր հետ էր նշում տարեդարձը, ավելի ուշ դերասանը պատրաստվում է գնալ հոր մոտ, ինչից հետո, ինչպես ինքը նշեց, կգոչի` «Կեցցե ազատությունն» ու կգնա ընկերների հետ երեկոյան արկածներ փնտրելու, տարեդարձը նշելու: Դերասանը միայն մանկության տարիներին է հատուկ երեկույթ կազմակերպել օրվա կապակցությամբ, այժմ գերադասում է օրն անցկացնել իրավիճակի թելադրանքով. «Ընկերներս գիտեն, որ ծնունդս է, սակայն ես հատուկ ոչինչ չեմ կազմակերպել»:

 

Շարունակությունը` այստեղ: