Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Անի Բայաթյանը, որն այժմ զբաղված է “Կատարյալ ամուսինը” ներկայացման մեջ, երեկ' հոկտեմբերի 14-ին, ծննդյան տարեդարձը նախ նշել է հարազատների, ապա' փաբերից մեկում ընկերների հետ, որտեղ ներկա է եղել նաեւ BRAVO.am-ի լուսանկարիչը:
Անին չի սիրում շեշտել իր տարիքը, բայց չի էլ թաքցնում. “Ասում եմ' դարձա 23, բայց իրականում հակառակն է' 32 տարեկան եմ:): Տանը հիմնականում նշում եմ աղջկաս եւ քրոջս տղայի համար, որ իրենք էլ մասնակից լինեն: Ամեն ինչ սկսվեց հորաքրոջս նվերից. նա տորթ էր բերել, որի մոմերը երեխաները փչեցին, իսկ ընթրիքից հետո ընկերներիս հետ ժամանցի վայր այցելեցի: Նախընտրում եմ այդ տարբերակով նշել, որ բոլորի հետ հանգիստ նստեմ, շփվեմ եւ լարված չլինեմ, թեեւ երբ տանն ենք հավաքվում, սիրում եմ ինքս պատրաստել ու հյուրասիրել”:
Շարունակությունը` այստեղ: