Դերասան Նիկոլայ Եղիազարյանն օրերս նշել է 25-ամյակը, ինչի կապակցությամբ  մեծ երեկույթ է կազմակերպել երևանյան ժամանցի կենտրոններից մեկում, իսկ բացառիկ լուսանկարները և մանրամասները վստահել է ESem.am-ին:

 

Այժմ «Կյանքից առավել» հեռուստասերիալում նկարահանվող դերասանի խոսքով՝ տարեդարձի կապակցությամբ մի շարք անակնկալներ է ստացել, սակայն ամենից շատ տպավորվել է հոր մատուցած նվերով:

 

«Ընտանիքս ինձ շատ հաճելի անակնկալ էր մատուցել: Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ չափազանց շատ եմ սիրում Խորեն Աբրահամյանին: Ծննդյանս օրը մեքենայիս վրա նրա նկարն էր դրված, ինչից շատ ուրախացա: Ավելի ուշ պարզեցի, որ հայրիկիս անակնկալն էր»,- ասաց Նիկոլայը, ում համար հայրը մեկ այլ նվեր էլ էր պատրաստել. տևական ժամանակ արտերկրում լինելուց հետո նա հենց որդու տարեդարձի օրը ժամանել է Հայաստան:

 

 

«Շատ էի ուրախացել, որ եկել է. քանի որ նա ծննդյանս օրը երեկոյան էր գալու, միջոցառումը հաջորդ օրը կազմակերպեցինք»,- հայտնեց նա և հավելեց, որ շատ է սիրում իր տարեդարձը և ուրախանում է յուրաքանչյուր շնորհավորանքից: Նիկոլային շատ է ոգևորել այն փաստը, որ ընկերները ժամանակ են գտել օրն իր հետ անցկացնելու և ուրախ ժամանց ապահովելու համար: «Շատ լավ ժամանակ անցկացրինք: Ամեն ինչ հրաշալի անցավ»,- ոգևորությամբ նշեց դերասանը:

 

 

Նրա խոսքով՝ շատ է տպավորվել նաև դերասանուհի Իրինա Հարությունյանի  նվերով: «Բոլորի նվերներն էլ ինձ դուր են եկել, ուղղակի դա շատ յուրահատուկ էր. ոսկեզօծ խաղաքարտեր էին»,- ասաց նա և հավելեց, որ ընկերներն իրեն պիտանի նվերներ են մատուցել՝ հաշվի առնելով նախասիրությունները:

 

Անդրադառնալոբվ սիրելիի մատուցած նվերին՝ Նիկոլայն ասաց, որ այդ օրն իր հագած պիջակը նրա կողմից էր: «Նաև` շատ շքեղ գիշերալամպ է նվիրել ինձ» ,- հայտնեց դերասանն ու ավելացրեց, որ շատ է կարևորում նաև հոգևոր նվերը: «Բոլորը գիտեն, որ արտիստ Մուրադ Ջանիբեկյանն իմ ավագ ընկերն է: Իմ տարեդարձից 2 օր առաջ նա արտերկրում «Գրան պրի» է ստացել, ինչն ինձ համար իսկապես շատ մեծ նվեր էր: Ծննդյանս օրն այդ առիթը ևս նշել ենք»,- շեշտեց նա:

 

 

Տորթի մոմերը փչելիս Նիկոլայը միշտ երազանք է պահում, քանի որ կարծում է՝ երազանքներ ունենալն ամենագեղեցիկ բանն է: «Ես դերասան եմ, ու բացի դրանից ուրիշ ոչնչով չեմ կարող զբաղվել: Իմ մասնագիտությունն ինձ համար սրբություն է և երազանքներս միշտ ինչ-որ կերպ կապվում են մասնագիտությանս հետ: Բեմի, արվեստի մարդիկ աշխարհում ամենահարուստն են և ուզում եմ միշտ այդպիսի մարդկանցով շրջապատված լինել, քանի որ նրանցից անընդհատ նոր բան եմ  սովորում: Երազանքս այն է, որ միշտ ապրեմ արվեստի մեջ»,- նշեց նա:

 

 

Նիկոլայն իր շնորհաակալությունը հայտնեց դերասան Վարդան Արզումանյանին, ով օրվա թոհուբոհի մեջ իր կողքին է եղել և օգնել է կազմակերպչական բոլոր հարցերում: Դերասանի տարեդարձին ներկա են եղել Հովակ Գալոյանը, Դավիթ Մարդյանը, Արսեն Լևոնյանը, Լիլիթ Կարապետյանը, Տաթև Սարգսյանը, Իրինա Հարությունյանը, Եվա Խաչատրյանը և այլք:

 

 

 

Ըստ հոբելյարի՝  հյուրընակալել է միայն նրանց, ում հետ շատ մտերիմ է:  «Կային մարդիկ, ովքեր չկարողացան ներկա լինել, սակայն հարգելի պատճառներով: Ցավում եմ, որ «Դժվար ապրուստում» իմ պապիկին մարմնավորող Վրեժ Հակոբյանը առողջական խնդիրների պատճառով չկարողացավ ներկա լինել: Ես շատ եմ սիրում նրան և իրական կյանքում էլ եմ պապիկ ասում»,- ընդգծեց նա:

 

 

ESem.am-ը շնորհավորում է Նիկոլային և երազանքների իրականացում մաղթում, իսկ նրա երկրպագուներին խոստանում առաջիկայում անդրադառնալ դերասանի ստեղծագործական նոորություններին, որոնց բացառիկ մանրամասները վստահված են մեզ:)

 

 

 

 

 

 

 

 

 

 


Շնորհավորեց Ամալյա Հովհաննիսյանը