43-ամյա երգչուհի Լիլիթ Կարապետյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Տեղադրված լուսանկարում երգչուհու որդին է՝ Կարենը: Իր հրապարակած լուսանկարին կից Լիլիթ Կարապետյանը հուզիչ գրառում է կատարել՝ շնորհավորելով որդու ծննդյան օրը, ինչպես նաեւ բոլոր երեխաների՝ պաշտպանության միջազգային օրը:

 

«Կարենս, իմ բարի, մարդասեր, խղճով, հումորով, երաժշտական, ճաշակով, ընկերասեր տղես, ծնունդդ շնորհավոր։ Իմ և քո երազանքը հրաշքով պիտի կատարվի, և դու կառողջանաս։ Այնքան շուտ անցան տարիները, որ չհասկացա, թե երբ դարձար 9-ը տարեկան։ Շնորհակալ եմ քեզ, որ դու եկար իմ կյանք, ու հենց դու, քո տեսակը։ Ինձ ուժ տվող, իմ ամենամեծ սեր, ևս մեկ անգամ ծնունդդ շնորհավոր լինի։

 

Մեծ սիրով շնորհավորում եմ նաև բոլոր երեխաներին ամենագեղեղեցիկ տոնի՝ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ կապակցությամբ»: