Դերասան, օպերային երգիչ Արման Նշնայանի՝ ԱՄՆ-ում ծավալած գործունեության մասին ESem.am-ը պատմել է իր ընթերցողներին: Ամռանը Արմանը ծնողների՝ դերասաններ Ժան Նշանյանի և Շաքե Թուխմանյանի հետ կլինի Հայաստանում: Նրանք պատրաստվում են 24 մասից բաղկացած բազմասերիանոց ֆիլմ նկարահանել:
Դերասանն առաջին մանրամասները կրկին վստահել է ESem.am-ին:) Ըստ նրա՝ նախագիծն իրականացնելու են հեռուստաընկերություններից մեկի հետ համատեղ, սակայն ամբողջ աշխատանքը վստահված է իրենց, և հեռուստաընկերությունը չի միջամտելու ստեղծագործական գործընթացին:
«Առաջին անգամ մենք ամբողջ ընտանիքով կխաղանք մի նախագծում,- ասաց Արմանն ու հավելեց,- ֆիլմի գեղարվեստական խորհուրդը ես, հայրս և մայրս ենք լինելու ու մեր ճաշակով սերիալ ենք նկարահանելու: Որակյալ սցենարով, դերասանական պրոֆեսիոնալ կազմով նախագիծ ենք իրականացնելու, քանի որ ամեն բան լինելու է մեր հայեցողությամբ: Նույնիսկ մասսայական տեսարանում դերասաններ են ընդգրկված լինելու»:
Ըստ նրա՝ կան դերասաններ, որոնց հետ համագործակցելու մասին մտածում է, սակայն անուններ նշել չի ցանկանում, քանի որ նրանք դեռ չգիտեն այդ մասին:
Բազմասերիանոց ֆիլմի սցենարիստի և ռեժիսորի ով լինելն Արմանն առայժմ չի ցանկանում բացահայտել, սակայն հավաստիացնում է, որ նրանք պրոֆեսիոնալ են: Նա հայտնեց, որ նկարահանումների մի մասը կկայանան Հայաստանում, մյուս մասը՝ ԱՄՆ-ում: Հեռուստանովելը եթերում կլինի աշնանային եթերաշրջանում:)
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը