Դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանը, ով այս շրջանում Երևանի Դրամատիկական թատրոնում խաղում է «Կենտ զույգը» ներկայացման մեջ, այս ընթացքում զբաղված է եղել ոչ միայն դերասանի, այլև երգչի կարիերայով: Մինչ ԱՄՆ մեկնելն Արմանն իր հանդիսատեսի դատին կհանձնի նոր տեսահոլովակ, որի բացառիկ մանրամասները վստահել է ESem.am-ին:)
Երգիչն այս անգամ լսարանին կներկայանա բոլորովին այլ կերպ. նրա նոր երգն աղոթք է, որը կոչվում է «Մենության գիշեր»: «Երգը «Հայր մեր» է: Միշտ ցանկացել եմ հոգևորական ուղղվածությամբ երգ ունենալ: Այս երգով ուզում եմ քաջալերել մարդկանց: Մենք չպետք է մոռանանք, որ դարեր շարունակ մեզ պահել է մեր հավատքը, Հայ առաքելական եկեղեցին. այն մեզ համախմբել, պինդ է պահել Վարդանանց պատերազմից մինչև Ղարաբաղյան պատերազմը: Մենք միշտ պայքարել ենք մեր հավատքի, ազատության համար և հիմա չպիտի թույլ տանք, որ դրսի ազդեցությամբ, աղանդների միջոցով կարողանան բնաջնջել և պառակտել մեր ազգը»,- ասաց երգիչը:
Շարունակությունը` այստեղ: