Հուլիսի 12-ին արդեն 12-րդ անգամ մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Սա փառատոն է, որն ամեն տարի յոթ օր շարունակ հատկապես կինոարվեստի մարդկանց համար իսկական տոն է դարձնում երեւանյան առօրյան: Սա փառատոն է, որը հայկական կինոյի համար ճանապարհ է հարթում համաշխարհային կինոարվեստ:

 

Life.panorama.am-ը «Ոսկե ծիրանի» նշանակության եւ ազդեցության մասին այսօր զրուցեց դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանի հետ:

 

«Կարծում եմ, այս փառատոնը մեզ համար շատ կարեւոր է: Մեր ազգը Սովետական միության շրջանակներում հայտնի է եղել մեր կինեմատոգրաֆիայով: Սովետական միության փլուզումից հետո մենք ասես վերածնվեցինք եւ փոքրիկ բալիկի նման փորձում ենք առաջ շարժվել, բայց մենք կորցրինք այն մեծամեծերին, որոնց շնորհիվ կինեմատոգրաֆիայում մենք հասել էինք այն կետին, որը մեզ ճանաչում էր բերում աշխարհում: Այս տեսանկյունից էլ շատ կարեւոր է «Ոսկե ծիրան» փառատոնը, քանի որ ինչքան մենք շփվենք արտերկրի կինոաշխարհի ներկայացուցիչների հետ, այդքան ավելի կաճենք եւ կհասնենք այն կետին, որին ժամանակին հասել էինք»,- «Ոսկե ծիրան» փառատոնի նշանակության վերբերյալ նշեց դերասանը:

 

Շարունակությունը` այստեղ: