Օրեր առաջ Kami ակումբում տեղի ունեցավ The Mag ամսագրի շնորհանդեսը, որի շապիկին երգիչ, դերասան Արման Նշանյանի լուսանկարն էր: Արմանը համաձայնել էր իր դիզայներ Արմեն Գալյանի հետ համատեղ ընդունել ստացված առաջարկը. «Առաջարկեցին, ես էլ ընդունեցի ' պայմանով, որ իմ դիզայների հետ պետք է աշխատեմ: Ամսագրում հարցազրույցն անցկացվեց իմ գործունեության վերաբերյալ: Այս ամսագիրն անդրադառնում է հայտնի սփյուռքահայերին, նրանց գործունեությանը»:
Ներկայում Արմանը զբաղված է ներկայացումներով. «Գեղարվեստական ֆիլմում խաղալու առաջարկ եմ ստացել: Գործնական հանդիպումով պետք է օրերս մեկնեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Առաջիկայում պլանավորում եմ նաև մենահամերգ Հայաստանում: Կլինի նաև նոր տեսահոլովակ»:
Շարունակությունը` այստեղ: