Երգչուհի Ռիփփին ArmStar.am-ի հետ զրույցում անկեղծացավ ներկա փոփոխությունների և ապագա պլանների մասին:

Վերջերս Ձեզ մոտ ստեղծագործական պասիվություն է նկատվում, ի՞նչն է պատճառը: Ե՞րբ են սպասվուն նրություններ և այս պահին ինչ՞ի շուրջ եք աշխատում:

 

Այո, ճիշտ է:Մոտավորապես մեկ ու կես տարի է, ինչ ոչինչ չեմ արել: Պատճառը անձնական կյանքում փոփոխություններն ու երկրից հաճախ բացակայելն է: Այժմ ինձ լիովին նվիրել եմ սիրելի աշխատանքիս և արդեն աշխատում եմ միանգամից մի քանի երգի վրա: Տեսահոլովակներ այս տարում չեմ խոստանում, փոխարենը 2014-ին կներկայանամ ինձ հոգեհարազատ ոճում, սակայն որոշակի նորամուծություններով հանդես կգամ:

 

Մոտ մեկ տարի առաջ հայտարարեցիք, որ պատրաստվում եք նշանվել և տեղափոխվել արտերկիր: Վերջես հայտարարեցիք, որ չեք նշանվելու և մոտակա տարիներին նման «վտանգ» չի սպառնում Ձեզ: Ի՞նչն էր բաժանվելու պատճառը: Ի՞նչն է Ձեզ ստիպել հեռու մնալ նմանատիպ հարաբերություններից:

 

Պատճառը մեկը չէ, և դրանք բոլորը նշել իհարկե հնարավոր չէ, պարզապես կային բաներ, որ այնպես չընթացան, ինչպես մենք կցանկանայինք: Ինչ վերաբերում է ապագայում նմանատիպ հարաբերություններին, ապա անկախ նրանից, թե ինչպես եմ այժմ արտահայտվում , ստույգ ասել ուղղակի անհնար է: Ես գուշակ չեմ և չգիտեմ ինչ է ինձ սպասվում ապագայում:

 

 

Շարունակությունը՝ այստեղ: