2015 թվականին երգիչ Մհերը կներկայանա հարուստ երգացանկով: Ինչպես Life.panorama.am-ին հայտնեց վերջինս՝ հանդիսատեսին սպասվում են նոր երգեր, զուգերգեր ու տեսահոլովակներ: Սակայն նրա համար այժմ ամենակարևորը հերթական մենահամերգն է:
«Արդեն 5 տարի է, մենահամերգ չեմ ունեցել: Շատ եմ կարոտել իմ հանդիսատեսին, ընդհանրապես՝ այդ վիճակը: Գիտեմ, որ իմ հանդիսատեսն էլ ինձ է կարոտել: Հաճախ են հարցնում՝ ե՞րբ է լինելու մենահամերգը: Իմ պրոդյուսերի հետ պատրաստվում ենք քննարկել: Տեսնենք, երբ կստացվի»,-մեջբերեց երգիչը:
Շարունակությունը` այստեղ: