Հաղորդավարուհի Լիանա Տեր-Մինասյանի ծննդյան տոնի մասին esyes.am-ն արդեն պատմել է: Դեռ այն ժամանակ Լիանան նշել էր, որ քույրը' ռադիոհաղորդավարուհի Լարա Վեբերն անակնկալ է պատրաստել իր համար, որը կիրականացնի մի քանի օր անց:
Երեկ Երևանի Ararat Hall ռեստորանում Լարան մի սեղանի շուրջ էր համախմբել հայտնի «Առյուծներին»' Առյուծ համաստեղության ներքո ծնվածներին ու նրանց մտերիմներին :)
Դերասաններ Ժան Նշանյանն ու կինը' Շաքե Թուխմանյանը, դերասան, երգիչ Արման Նշանյանը, դերասանուհի Վիվիենը, երգչուհի Աննա Խաչատրյանը, «Ե՞ս Yes!» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը, հաղորդավարուհի Լիանա Տեր-Մինասյանը քույրիկի' ռադիոհաղորդավարուհի և երեկոյի կազմակերպիչ Լարա Վեբերի հետ և այլք. ահա այն Առյուծներն ու նրանց մտերիմ ընկերները, որոնց ներկայությամբ երեկոն նույնքան ջերմ և ուրախ անցավ, որքան բնորոշ է այդ համաստեղության նշանի ներքո ծնվածներին:
ՀՀ Խոհարարների ասոցիացիայի նախագահ Պրն Մամուլյանի ձեռքով պատրաստված ավանդական հայկական ուտեստներն ու հայկական սեղաններից անպակաս հետաքրքիր կենացներն էլ ավելի լրացրին ու յուրահատուկ համուհոտ հաղորդեցին ճաշկերույթին:
Անհերքելի էր, որ երեկոն ստացվեց. Հաճելի զրույց, հիշողություններ, զվարճալի պատմություններ ու կատակներ… Մի խոսքով, անմիջական ու տաք մթնոլորտ, որը դեռ երկար կհիշենք :)
Հ.Գ. Շատ ուրախ եմ, որ կարողացա ներկա գտնվել. իսկապես, հիանալի երեկո էր… Շնորհակալություն կազմակերպչին և «մեղավորներին» նման հիանալի երեկոյի համար: