ESem.am-ն առաջինն է իր ընթերցողներին պատմել, որ երգիչ Դավիթ Թուջարյանն ու կինը՝ Սվետլանան, բալիկի են սպասում: Օրերս մեզ հայտնի է դարձել, որ երգիչը հայր է դարձել:
Զույգի առաջնեկը ծնվել է հոկտեմբերի 3-ին: Նրանք աղջիկ են ունեցել, ում Գայանե անունն են տվել՝ ինչպես նախապես որոշել էին: Փոքրիկը լույս աշխարհ է եկել 2կգ 950 գրամ քաշով և 50սմ հասակով:
«Երբ տեսա աղջկաս, առաջին անգամ զգացի, թե ինչ է նշանակում ամուր ընտանիք: Այդ պահին նայել եմ երկինք ու փառք եմ տվել Հիսուս Քրիստոսին»,- ESem.am-ին ասաց Դավիթը:
Ըստ երգչի՝ փոքրիկ Գայանեն և´ հայրիկին, և´ մայրիկին է նման, իսկ Սվետլանան իրեն լավ է զգում և լի է մայրական բուռն զգացողություններով:
Դավթի փոխանցմամբ՝ գործի բերումով մեկնել են Մոսկվա, և փոքրիկը հենց այնտեղ է ծնվել: Նրա խոսքով՝ մեկ ամսից փոքրիկի հետ կվերադառնան Հայաստան:
Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը