Ռուսաստանաբնակ հայազգի երգիչ Արման Թովմասյանն այսօր հայր է դարձել:
Իր ֆեյսբուքյան էջում երգիչը կիսվել է այդ բարի լուրով. '' Սիրելի երկրպագուներ. այսօր ինձ համար յուրահատուկ ու նշանակալից օր է: Երկար սպասելուց հետո վերջապես ծնվեց իմ առաջնեկը՝ որդիս: Անսահման երջանիկ եմ ու շնորհակալ Աստծուց՝ առողջ բալիկ պարգևելու համար; Ցանկանում եմ՝ բոլոր հայ օջախներում նման երջանկությունն ու ուրախությունը անպակաս լինեն: Աստված պահապան աշխարհի բոլոր մանուկներին...'',- գրել է Արմանը:
ArmStar.am-ը շնորհավորում է Արմանին և նրա կնոջը, բալիկին էլ մաղթում առողջություն և անհոգ մանկություն: