1. Ի՞նչ երաժշտություն ես ընտրում բջջային հեռախոսազանգիդ համար.
ա) հիթային
բ) մանկական
գ) դասական:
2.Ապրիլի 1-ին խաբո՞ւմ ես ինչ-որ մեկին.
ա) այո, «ծուղակներ» եմ սարքում միանգամից մի քանի հոգու համար
բ) ճիշտ է, անձամբ ես կատակներ չեմ անում, բայց մասնակցում եմ ուրիշի կազմակերպածներին
գ) ոչ, կարծում եմ` դա շատ վիրավորական է:
3.Իսկ քեզ կարողանո՞ւմ են խաբել.
ա) բարեբախտաբար, ոչ
բ) այո, ու միշտ հիմար վիճակում եմ հայտնվում
գ) այն էլ ոնց. մերոնց էլ դա է հարկավոր:
4.Հեռուստացույցով զվարճալի ֆիլմ կամ կինոնկար միայնակ դիտելիս բարձրաձայն ծիծաղո՞ւմ ես.
ա) այո, հաճախ
բ) ոչ, միայն ժպտում եմ
գ) չգիտեմ, ուշադրություն չեմ դարձրել:
5.Սասունցի Դավիթը ձիով գնալիս ավազակների սուլոց է լսում: Գնում է սուլոցի ուղղությամբ ու
տեսնում թութակ-ավազակին` բարձր կաղնու վրա:
Դավիթը հարցնում է. «Սրիկա, ի՞նչ ես աջ ու ձախ սուլում»: Ի՞նչ կպատասխանի թութակ-ավազակը.
ա) «Ինչո՞ւ եմ սրիկա, ես` իմ կաղնին, ինչ կուզեմ, կանեմ»
բ) «Ես քեզ մարտի եմ հրավիրում, ով հաղթի` կաղնին նրանն է»
գ) «Դավիթ, սիրելիս, իջեցրու ինձ ծառից»:
6.Նկատելով, որ քեզ խաբում են, ինչպե՞ս կվարվես.
ա) կհարցնեմ` ինչո՞ւ ես խաբում
բ) ոչինչ էլ չեմ ասի, բայց ինձ տհաճ կլինի
գ) կախված է նրանից` ով և ինչպես է խաբում: Կարող եմ ձևացնել` ոչինչ չեմ նկատում և արհամարհել:
7. Սարսափ ֆիլմ դիտելիս, երբ զգում ես, որ շատ ես վախենում, անջատում ես ձայնը.
ա) չգիտեմ, չեմ փորձել
բ) այո, և շատ ծիծաղելի է
գ) ոչ, սովորական վախ է, էլի:
8. Քեզ նյարդայնացնո՞ւմ է ուրիշների ծիծաղը.
ա) այո, մանավանդ եթե վատ տրամադրություն ունեմ, իսկ նրանք քրքջում են
բ) այո, որովհետև ինձ թվում է` նրանք ինձ վրա են ծիծաղում
գ) ոչ, թեև երբեմն նյարդայնացնում է, եթե ինձ դուր չի գալիս` ինչի վրա են ծիծաղում:
9. Հաճա՞խ ես ծիծաղում ուրիշների կատակների վրա.
ա) միշտ
բ) եթե ծիծաղելի է, այո
գ) ոչ հաճախ:
10. Սիրո՞ւմ ես սրամտությամբ մրցել ուրիշների հետ.
ա) պաշտում եմ
բ) ոչ, վախենում եմ ընթացքում լաց լինեմ
գ) դժբախտաբար, այնքան էլ հնարամիտ չեմ: Հետո են գլխումս հաջողված կատակներ ծնվում, բայց` ուշացումով:
11. Ի՞նչ ոճի հագուստ ես նախընտրում.
ա) բոլոր նորաձև ոճերը
բ) հարմար ջինսեր, բլուզներ, շապիկներ
գ) որևէ յուրօրինակ բան. ինձ համար նորաձև է այն, ինչ ես եմ հագնում:
12. Փողոցում մի երիտասարդի հետ ես ծանոթացել:
Նա փորձում է ժամադրվել քեզ հետ, իսկդու մերժում ես:
Նրա ո՞ր պատասխանը քեզ ավելի շատ դուր կգա.
ա) «Դե ինչ, հաճելի էր ծանոթանալ»
բ) «Դե լավ, մի ուրիշ անգամ»
գ) «Իսկ ինչո՞ւ»:
13. Մի երիտասարդ ընկերների հետ պատուհանիդ տակ սերենադի նման
ինչ-որ բան է նվագում: Ի՞նչ կմտածես.
ա) հավանաբար, ընկերների հետ հիմարություններ է անում
բ) ուզում է ինձ զվարճացնել
գ) ի՜նչ զվարճալի է նա:
14. Սիրո՞ւմ ես լինել ուշադրության կենտրոնում.
ա) իհարկե
բ) երբեմն
գ) ոչ, ոչ այնքան:
15. Եթե որևէ տափակ խաղ ես խաղում, ինչպե՞ս կվերաբերվես պարտությանդ.
ա) ընդհանրապես չեմ սիրում հիմար խաղեր
բ) սարսափելի. տրամադրությունս կփչանա
գ) սարսափելի ոչինչ չկա. ի վերջո, ում բախտը չի բերում թղթախաղում, բերում է սիրո մեջ:
Միավորների հաշվվում
1. ա-1 բ-3 գ-2
2. ա-3 բ-2 գ-1
3. ա-1 բ-2 գ-3
4. ա-3 բ-2 գ-1
5. ա-2 բ-1 գ-3
6. ա-2 բ-1 գ-3
7. ա-1 բ-3 գ-2
8. ա-2 բ-1 գ-3
9.ա-3 բ-2 գ-1
10. ա-3 բ-1 գ-2
11. ա-1 բ-2 գ-3
12. ա-3 բ-2 գ-1
13. ա-2 բ-1 գ-3
14. ա-3 բ-2 գ-1
15. ա-1 բ-2 գ-3
40-45 միավոր
Ուրախությունը մեջդ պարզապես փոթորկվում է: Նույնիսկ ափերից դուրս է գալիս: Քեզ համար ցանկացած իրադարձություն մի լավ ծիծաղելու առիթ է: Իսկ, ահա, մի անգլիացի գրել է, որ ինչի վրա ասես, բայց ոչ թե երբ ասես` կարելի է ծիծաղել: Մի քիչ զուսպ եղիր, թե չէ` հումորդ կընկալվի ոչ այնպես, ինչպես դու կուզենայիր: Եվ հաճախ ծիծաղիր հենց քեզ, այլ ոչ թե շրջապատիդ վրա:
20-29 միավոր
Նույնիսկ բարձր տրամադրության ժամանակ սառը գլխով ես դատում: Լրջությունն ու սթափ մտածելակերպը օգտակար հատկանիշներ են, սակայն... Որոշ խիստ մարդկանց մի խորհուրդ կարելի է տալ. շրջապատին մի նայեք «գազանային» խստությամբ: «Ամենամեծ հիմարություններն արվում են դեմքի հենց այդ արտահայտությամբ»,-ասել է անկրկնելի Մյունհաուզենը: Կատակելով ավելի հեշտ է անդուր իրավիճակից դուրս գալ, բացի այդ, կյանքում ամեն ինչ արժանի չէ խիստ դատապարտման ու խորը ապրումների: Սովորիր նկատել ծիծաղելին և սկսիր քեզանից:
15-19 միավոր
Մի զարմացիր, եթե քեզանից երբեմն փախչում են. չափազանց մռայլ ես նայում իրերին ու երևույթներին, ինչից ծանր է թե´ քեզ, թե´ շրջապատի համար: Սակայն դա հնարավոր է փոխել: Ժպտալիս դեմքի մկանները առաձնահատուկ խթան են տալիս, որոնք դրական են ազդում նյարդային համակարգի վրա և թուլացնում լարվածությունը: Երբ քեզ վատ ես զգում, բարձրացրու գլուխդ և ժպտա. մեխանիզմը կաշխատի: Հոգուդ խորքում թեթևություն և հրճվանք կզգաս: Արա դա հայելու առաջ, փողոցում, աշխատանքի կամ դասերի ընդմիջմանը, կնկատես` ինչպես է կյանքդ փոխվում: Հաջողություն ենք մաղթում:
Լուսանկարները` Միքայել Պետրոսյանի
ESem.am