Արգենտինայի Չուբուտիի նահանգում գտնվել են յոթ դինոզավրների քարացած մնացորդներ "Infoabe" ինտերնետ-կայքը: Ավելի վաղ նույն վայրում գտել էին դինոզավրի ոսկորներ, որը, գիտնականների կարծիքով՝ եղել է Երկրի վրա բնակված ամենախոշոր էակը: Դատելով ըստ ազդրոսկրի՝ նրա մարմնի երկարությունը հասել է 40 մետրի, իսկ հասակը՝ 20 մետրի: Քաշը կազմել է շուրջ 77 տոննա, ինչը զուգադրելի է 14 աֆրիկյան փղեր «զանգվածի» հետ:

 

Գիտնականները կարծում են, որ դա տիտանոզավրի՝ վիթխարի բուսակեր դինոզավրների նոր տեսակ է, որոնք ապրել են վերին կավճային դարաշրջանի ժամանակներում:

 

Մայիսի 18-ին գիտնականները հաղորդել են, որ նույն այդ շրջանում հայտնաբերվել են ավելի քան 200 քարացած ոսկորներ, որոնք պատկանել են առնվազն յոթ դինոզավրների: Դրանք գտել են Տրելյու քաղաքից 260 կիլոմետր դեպի արևելք գտնվող ֆերմայում: Ըստ գիտնականների տվյալների՝ միլիոնավոր տարիներ առաջ այս ամբողջ շրջանը ծածկված է եղել շուրջ 15 մետր բարձրությամբ ծառերով, որոնցով սնվել են դինոզավրները: Տեղական զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներում այդ վայրն արդեն անվանում են «դինոզավրների գերեզմանոց», առաջ է քաշվում վարկած, թե հնադարյան կենդանիները ինչ-ինչ պատճառներով հատուկ այնտեղ են գնացել մեռնելու: