Դերասանուհի, հաղորդավարուհի Սոնա Մուրադյանին ESem.am-ն անդրադարձել էESem.am-ին հայտնի է դարձել,  որ Սոնան ընտրյալ ունի: Մեզ հետ զրույցում Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհին հաստատեց լուրն ու որոշ բացահայտումներ արեց հատուկ մեր ընթերցողների համար :)

 

 

 

 

Սոնան պատմեց, որ ընտրյալը` Սարգիս Պետրոսյանը, շոու բիզնեսից չէ, մասնագիտությամբ իրավաբան է: «Անցած տարի ամռանը քրոջս հետ հանգստանալու էինք մեկնում Հուրգադա: Ինքնաթիռում ծանոթացանք Սարգսի հետ, սակայն ավելի շատ շփվեցինք վերադարձի ժամանակ, երբ միմյանցից հետաքրքրվում էինք` ինչպես ենք հանգստացել»,-հիշեց Սոնան:

 

Նրա փոխանցմամբ` այնուհետև պարզվել է, որ Սարգիսն իր զարմիկի ընկերներից է: «Ծանոթությունից հետո համարներով չփոխանակվեցինք, ես էլ սոցցանցերում չկայի, սակայն Սարգիսը գտավ ինձ ու սկսեցինք շփվել: Ընկերներիս խորհրդով գրանցվեցի ֆեյսբուքում ու սկսեցինք նաև սոցցանցով շփվել»,-ասաց դերասանուհին և փոխանցեց, որ ինը ամիս է` ընկերություն են անում:

 

 

 

 

«Ակորդ» հաղորդումը վարող Սոնան պատմեց, որ շփումից հետո եղել է սիրո խոստովանություն. «Այդ ամենը շատ ռոմանտիկ ձևով է եղել, որի մասին չեմ ցանկանում շատ խոսել, քանի որ շատ անձնական է: Միայն կնշեմ, որ Սարգսի համար եղել է սեր առաջին հայացքից: Նա ասաց, որ չէր պատկերացնում, որ կարող է այդպես սիրել»:

 

Հարաբերությունների օրինականացման մասին խոսելիս Սոնան նշեց, որ արդեն մտածում են նշանվելու մասին, սակայն հստակ որևէ բան որոշված չէ: «Թեև ծանոթ ենք միմյանց ընտանիքների հետ, խոսում ենք հարաբերությունների օրինականացման մասին, չգիտեմ այս տարի նշանադրություն, ամուսնություն կլինի՞, թե ոչ»,-ավելացրեց դերասանուհին:

 

Զրուցեց Արևիկ Իսաջանյանը