Ի՞նչ են խոսում. դերասանուհի Իռեն Աբելյանն ընտրյալ ունի:
Իրականում. վերջին շրջանում լուրեր են տարածվել, որ դերասանուհի Իռեն Աբելյանը, ով այժմ «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում մարմնավորում է Մանոյին, ընտրյալ ունի և պատրաստվում է ամուսնանալ:
Լուրի իսկությունը ճշտելու համար ESem.am-ը զրուցեց դերասանուհու հետ: «Չեմ ուզում անձնականիս մասին խոսել: Միայն կասեմ, որ հանդիպել եմ կեսիս` Հովիկ Հովհաննիսյանին, սիրում եմ, սիրված եմ ու անսահման երջանիկ եմ»,- ասաց նա:
ESem.am-ի մյուս հարցերին պատասխանել դերասանուհին չցանկացավ, սակայն խոստացավ մեզ վստահել առաջիկա հարսանիքի մանրամասները:
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը