Ի՞նչ են խոսում. սերիալային դերասանուհի Մանանա Գևորգյանն ընտրյալ ունի:
Իրականում. վերջերս լուրեր են տարածվել, որ Մանանա Գևորգյանն ընտրյալ ունի: Տարածված լուրերի իսկությունը պազելու նպատակով ESem.am-ը զրուցեց այժմ «Խոպանի տեսություն» սիթքոմում նկարահանվող Մանանայի հետ: Մեր հարցին ի պատասխան՝ վերջինս նշեց. «Այո, սիրտս զբաղված է շատ վաղուց և մինչև կյանքիս վերջ զբաղված է լինելու: Այժմ սիրում եմ և սիրված եմ. ինձ կատարյալ երջանիկ եմ համարում»,- ասաց դերասանուհին:
Մանանան չցանկացավ շատ մանրամասներ փոխանցել՝ դրանք թողնելով հստակ քայլերից հետո: Նա միայն ասաց, որ սիրելին իր ոլորտից չէ: «Նա մարզիկ է, նաև՝ գործարար. արդեն հինգ տարի է՝ ճանաչում ենք իրար: Ծանոթացել ենք Սև ծովում»,- ESem.am-ին հայտնեց նա:
Խոսելով հարաբերությունների օրինականացման մասին՝ Մանանան ասաց, որ հնարավոր է՝ հենց այս տարի լինի իրենց նշանադրությունը:
Դերասանուհին խոստովանեց, որ շատ ուրախ է, որ արդեն մեկ շաբաթ արթնանում է ծաղիկների բույրից, որոնք ամեն առավոտ իրեն նվիրում է սիրելին:
«Դրանք իմ կյանքի ամենալավ առավոտներն են: Կարծում եմ՝ մինչև կյանքիս վերջ հենց այսպես կլինի»,- եզրափակեց Մանանան:
Զրուցեց Արևիկ Իսաջանյանը