Ի՞նչ են խսում. դերասանուհի Ռոզի Ավետիսովան ընտրյալ ունի:

Իրականում. դերասանուհին ESem.am-ի հետ զրույցում չթաքցրեց, որ ընկեր ունի: Նրա ընտրյալը 34-ամյա Կորյունն է: Նրանք ծանոթացել են աշխատանքի բերումով: «Երբ մենք ծանոթացանք, նա հաճախորդ էր ու այցելում էր այն ակումբ, որտեղ ես եմ աշխատում»,- ասաց դերասանուհին ու ավելացրեց, որ դրանից հետո սկսել են նաև միասին աշխատել: «Այն ժամանակ որպես մատուցողուհի էի աշխատում, հետո ինձ գրավեց բարմենի աշխատանքը, նա սկսեց ինձ սովորեցնել հմտությունները. Ընթացքում համ սովորում էի, համ սիրահարվում:)»,- ավելացրեց դերասանուհին, ով այժմ էլ շարունակում է աշխատել որպես բարմեն: Թեև զույգն այժմ էլ միասին է աշխատում, Ռոզիի փոխանցմամբ` աշխատանքը չի խանգարում անձնականին. Փորձում են հնարավորինս չխառնել այդ երկուսը:

 

 

 

Դերասանուհու խոսքով` ինչ սկսել են շփվել, Կորյունի ցանկացած վերաբերմունք առանձին սիրո խոստովանություն է իր համար: «Նա այն տեսակը չէ, որ ավելորդ բառեր շռայլի, ռոմանտիկ բաներ անի. մեր ցանկացած շփում ինքնին սիրո խոստովանություն է»,-ասաց Ռոզին:

 

 

Ըստ դերասանուհու`ընտրյալը շատ լավ է վերաբերում իր դերասանական կարիերային, նույնիսկ ավելի մտահոգ է այդ հարցով, քան ինքը: «Ամեն կերպ փորձում է աջակցել: Այսքան ժամանակ որևէ բանի դեմ չի եղել ու կարծում եմ, չի էլ լինի, թեև տեսակով բավականին տարբեր ենք»,-ավելացրեց դերասանուհին, սակայն, հրաժարվեց սիրելիի հետ լուսանկար տրամադրել` պատճառաբանելով, որ դրանք շատ անձնական են:

 

Ռոզիից պարզեցինք նաև, որ արդեն ծանոթ են միմյանց ընտանիքների հետ, սակայն դեռևս չեն մտածում հարաբերություններն օրինականացնելու մասին:


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը