Ի՞նչ են խոսում. դերասանուհի Ռոզի Ավետիսովան ու սիրելին բաժանվել են:

 

Իրականում. ESem.am-ի հետաքրքրասեր ընթերցողները խնդրել են պարզել՝ ճի՞շտ է արդյոք, որ դերասանուհի Ռոզի Ավետիսովան բաժանվել է սիրելիից ու նշանը հետ է տվել: Մեր ընթերցողի նամակից հետո փորձեցինք կապ հաստատել դերասանուհու հետ և պարզեցինք, որ նման խոսակցությունների առիթը գուցե Ռոզիի ֆեյսբուքյան էջի այն նորությունն է, որով դերասանուհին հայտնում է, որ վերջ է դրել անձնական հարաբերություններին:

 

Մշտապես ճշտված լուրեր հրապարակելու մեր սկզբունքի համաձայն՝ խոսեցինք դերասանուհու հետ` պարզելու, թե որքանո՞վ են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը:

 

Մեզ հետ կարճ զրույցում Ռոզին նշեց, որ մինչև սեպտեմբեր հարցազրույց չի տալու: «Կարծում եմ՝ լիիրավ իրավունք ունեմ չպատասխանելու ոչ մի տեսակ հարցերի»,- ընդգծեց նա:

 

Նշենք, որ Ռոզիի ընտրյալը 34-ամյա Կորյուն Կարապետյանն էր, ում հետ դերասանուհին նշանվել էր անցած տարի նոյեմբերին: