Մարդիկ սիրում են իրենց կյանքը լցնել հետաքրքրություններով, չեն զլանում անել այն, ինչն այնքան էլ իրենցը չէ, կամ, գոնե, մասնագիտությանը մոտ չի… Թեև, գուցե մարդու բնույթի՞ն է մոտ նրա զբաղմունքը, կամ կյանքի հանգամանքներն ու թելադրած պայմաննե՞րն են ուղղորդում նրա գործունեությունը… Ինչևէ, միգուցե…

Սիրված երիտասարդ դերասանուհի Ռոզի Ավետիսովան, ով կերպարներ էր մարմնավորում Հանրային հեռուստաընկերության մի շարք սերիալներում, վաղուց չէր երևում: Այդ իսկ պատճառով Life.panorama.am-ը որոշեց զրուցել դերասանուհու հետ և հասկանալ՝ ո՞ւր է նա կորել… Պատասխանն անակնկալ էր.

 

-Հիմա իմ գործունեությունը ծավալում եմ մասնագիտական շրջանակներից դուրս. Մոտավորապես հինգ ամիս է՝աշխատում եմ մատուցող-բարմեն…

 

-Ձեր որոշման պատճառը ֆինանսակա՞ն էր:

-Առանձնապես այնպես չի, որ մատուցող-բարմենը մեծ ֆինանսների հետ գործ ունի… ֆինանսական խնդիրներ միշտ ու բոլորի մոտ առկա են, գումարը մեր կյանքում միշտ էլ չի հերիքում, պակասում ու պակասում է … Բայց այնպես էլ չէ, որ այս աշխատանքի անցնելս միայն գումարն է: Ես միշտ աշխատելիս առաջինը մտածում եմ ինձ հաճելի լինի, հետո նոր ֆինանսների մասին եմ մտածում: Այս ակումբը իմ ընկերներինն է, այդպես ավելի շատ ընտանեկան-աշխատանքային մթնոլորտ է: Եթե ինչ-որ գործից հաճույք չստանամ, կամ իմանամ, որ այդ գործն ինձ որևէ բան չի տալու, դրանով չեմ զբաղվի: Այնպես որ, այստեղ ֆինանսական պատճառը երկրորդն էր, առաջնահերթ այն էր, որ ինձ հետաքրքիր էր այս գործը… Ոչ այնքան մատուցողուհունը, որովհետև դեռ երկու տարի առաջ ծանոթ էի այդ գործին, ինձ ավելի շատ բարմենի գործը հետաքրքրեց, որը շատ նման է իմ մասնագիտությանը:

 

-Ինչո՞վ է նման:

-Երբ բարմենն իր սեղանի հետևում է՝ խմիչքների մոտ, գրեթե նույն բանն է, որ դերասանը բեմում է ու իր դիմաց մի մեծ դահլիճ (մերը, իհարկե, փոքր սրահ է, բայց հաճախորդները շատ են), որոնց հետ դու հաճախ «խաղում» ես, չես լինում այն, ինչ կաս… Որպես դերասանուհի, ինձ համար շատ-շատ բաներ եմ քաղում, որը հետագայում պետք կգա… Մարդկանց այնպիսի տեսակներ, դրսևորումներ ես տեսնում, որ հաստատ մի ամբողջ ինստիտուտ արժի…

 

Շարունակությունը` այստեղ: