Դերասանուհի Իվետա Եդիգարյանն իր միկրոբլոգում փոխել է իր կարգավիճակը՝ նշելով, որ հարաբերությունների մեջ է: Լուրի մանրամասները ճշտելու նպատակով Asekose.am-ը կապ հաստատեց դեասանուհու հետ, ով նշեց, որ նման կարգավիճակի փոփոխություն կատարել է, սակայն դեռևս չի ցանկանում այդ մասին խոսել.

 

«Դեռևս չեմ ցանկանում բացել փակագծերն ու նշել, թե իրականում ինչ է կատարվում իմ անձնական կյանքում: Չեմ ուզում այն հանրային դարձնե, այդ իսկ պատճառով չեմ կարող որևէ այլ բան ասել»:

 

Այն հարցին, թե այդ դեպքում ինչու է բացահայտ կատարել այդ փոփոխությունը, Իվետան խոստովանեց.

 

«Շատ են անհանգստացնում, նշել եմ այդպես, որ այլևս չանհանգստացնեն ինձ այլ տղամարդիկ»: