Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Օլյա Հակոբյանը, ով այս շրջանում բուռն ստեղծագործական կյանքով է ապրում:
-Օլյա, նախ ուզում եմ հետաքրքրվել, թե ինչպե՞ս եք ամառն անցկացնում. Հասցրեցի՞ք հանգստանալ:
- Ամառն անցկացնում եմ շատ հաճելի, բայց գործնական մթնոլորտում, հետևաբար հանգստի մասին խոսք անգամ լինել չի կարող. Մի քանի օր առաջ ֆիքսեցի, որ այս ամռանն անգամ լողավազան գնալու ժամանակ չունեցա:
-Իսկ առհասարակ հանգստի հետ կապված ի՞նչ նախընտրություններ ունեք. մայրիկները երբեմն
ստիպված են լինում իրենց ժամանցի տարբերակները փոխել` հարմարեցնելով երեխաների
նախընտրություններին:
-Եթե երեխաների հետ, ուրեմն հանգիստն ու ժամանցը կազմակերպելու նախընտրությունները փոխվում են ըստ պահանջի, իսկ եթե իմ ցանկությունների մասին է խոսքը, ապա իհարկե, կցանկանայի որևէ կղզի, օվկիանոս, հաճելի ու գեղեցիկ բնություն և կոկոսի մեջ կոկտել:
-Երեխաները չե՞ն «բողոքում» մայրիկին: Ձեր զբաղվածությունը պակասեցնելու պահանջներ չունե՞ն:
- Նրանք դեռևս փոքր են, որպեսզի բողոքեն, բայց, իհարկե, հասկանում եմ, որ կարոտում են ինձ ու ես էլ նրանց եմ անչափ կարոտում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։