Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի համար 2014 թվականը բուռն է լինելու: Այս օրերին երգչուհին նոր երգ է ձայնագրել, որն իր հանդիսատեսին կներկայացնի տարեսկզբին:

“Loka” կոչվող երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Երգը հայերեն է, իսկ վերնագիրը վերցված է կրկներգի առաջին տողից, որն իսպաներեն է: Երգչուհու փոխանցմամբ' երգն իսպանական մոտիվներով է, իսկ գործիքավորումից հետո ձեռք է բերել նաև բրազիլական մոտիվներ. «Կարելի է ասել, երգն իսպանական և բրազիլական տրամադրությամբ է: Հետաքրքիր պարային երգ է»:

Հռիփսիմեի երգերում հաճախ են լինում իսպանական երաժշտության տարրեր: «Այս երգի մեջ էլ հետաքրքիր միտում կա դեպի իսպանական երաժշտությունը: Սակայն հատուկ շեշտադրում չի եղել,- ասաց երգչուհին և հավելեց, որ ի սկզբանե դա իր ցանկությունը չի եղել: - Այդպես ստացվել է: Ռիչարդն այդ երգը հատուկ ինձ համար է գրել, այդ միտումով է գրել, սակայն մինչ այդ խոսակցություն չի եղել, որ երգն իսպանական կամ այլ ուղղվածություն ունենա»:

 

Շարունակությունը` այստեղ: