Հռիփսիմե Հակոբյանը հայկական շոու-բիզնեսի այն երգչուհիներից է, ովքեր «բաց» են իրենց երկրպագուների առաջ: Երգչուհին բավականին անմիջական է Instagram-ի իր էջում: Նա պարբերաբար գեղեցիկ լուսանկարներ, սելֆիներ է տեղադրում, ներկայացնում է երկրպագուներին օրվա անցուդարձը, ընտանեկան ուղեւորությունները: Հռիփսիմեն նաեւ արձագանքում է, թե՛ լավ, թե՛ վատ մեկնաբանություններին։
Հռիփսիմեն միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է տեղադրել, որում պատկերված է գեղեցիկ ծաղկեփնջերի հետ։ Լուսանկարում երգչուհին նուրբ դիմահարդարմամբ է, կրում է սեւ հանդերձանք, իսկ կերպարն ամբողջացնում են երկար ականջօղերը։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում Հռիփսիմեն շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին, որոնք ներկա են եղել նրա հերթական համերգին։