Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարներում երգչուհին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա երկար զգեստ է կրում, որը համադրել է ցածրակրունկ կոշիկների հետ։ Կեպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։