Արդեն տևական ժամանակ է՝ խոսակցություններ են շրջանառվում, որ դերասաններ Վահագն Գալստյանն ու Շուշան Ղազարյանը շուրջ 14 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել են: Այդ փաստն առավել ակնհայտ դարձավ, երբ երեկ Վահագն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրեց լուսանկարներ՝ դրանցից մեկը մակագրելով՝ Իմ Լուսին: Մեկնաբանություններից պարզ է դառնում՝ 40-ամյա դերասանի նոր ընտրյալը լուսանկարի 28-ամյա աղջիկն է:
Asekose.am-ը կապ հաստատեց դերասանի հետ, ով չցանկացավ որևէ մանրամասներ հաղորդել՝ նշելով, որ երբ նորություններ լինեն այդ ժամանակ կցանկանա խոսել: