Նյու Յորքի Sotheby's աճուրդային տանը 5 միլիոն դոլարով վաճառվել Է հազվագյուտ քաշմիրյան շափյուղայով պլատինե մատանի: Ինչպես տեղեկացնում են Sotheby's-ի ներկայացուցիչները` այս քարը դարձել Է կարատների վերածած ամենաթանկ շափյուղան, որը երբևԷ վաճառվել Է աճուրդում:
Մատանին, որն ընդելուզված Է նաեւ 32 ադամանդներով, պատրաստել Է Նյու Յորքի Oscar Heyman & Brothers ոսկերչական ֆիրման: Շափյուղայի քաշը 28,18 կարատ Է: Այսպիսով, դրա մեկ կարատն արժե գրեթե 181 հազար դոլար:
Գնորդի անունը չի նշվում: Չի բացահայտվում նաև այն անձի ինքնությունը, ով աճուրդի Էր հանել ոսկերչական զարդը: Sotheby's-ի ակնագործական դեպարտամենտի ղեկավար Գարի Շուլերի խոսքով՝ ոսկերչական իրի վաճառքից ստացված միջոցները կուղղորդվեն բարեգործական հիմնադրամ