Բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի մարզաշապիկը, որով նա մասնակցել է1984թ.-ի Օլիմպիական խաղերի եզրափակիչին, աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ESPN -ի լրագրող Դարեն Ռովելը:
Մարզաշապիկը վաճառվել է 274 հազար դոլարով:
Նշենք, որ 1984թ.-ի Օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի հավաքականը նվաճել էր ոսկե մեդալ:
Բասկետբոլի խաղային մարզաշապիկների աճուրդով վաճառքի նախորդ ռեկորդը նույնպես Ջորդանինն է. «Չիկագո բուլս»-ի կազմում վերջին խաղի մարզաշապիկը 2015 թ-ին վաճառվել է 173 հազար դոլարով: