Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին՝ թագավորության գահաժառանգման հերթում չորրորդը, իր ընկերուհու՝ Քրեսիդա Բոնասի հետ հարսանիքի Է պատրաստվում հաջորդ տարի:
Բոնասի մերձավոր ընկերոջ տվյալներով՝ «արքայազն Հարրին մշտապես խոսում Է իրենց հարսանիքի մասին: Նշանակալի իրադարձությունի, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հաջորդ տարի»,- ասել Է նա, հավելելով, որ «ամեն ինչ հենց դրան Է տանում»:
Թերթը գրում Է, որ Բոնասը «հաղթահարել Է իր երկյուղները» և դեռ անցյալ տարվա հոկտեմբերին Է Հարրիից ընդունել ձեռքի ու սրտի առաջարկը: Երիտասարդ զույգը հանդիպում Է 2013 թվականի մայիսից: Նրանց ծանոթացրել Է արքայազնի զարմուհին՝ արքայադուստր Եվգենիան:
Քրեսիդա Բոնասը սերում Է հարուստ ընտանիքից: Նրա հայրը՝ բիզնեսմեն և պատմաբան Ջեֆրի Բոնասը, Հարրոուի Էլիտար դպրոցի և Օքսֆորդի համալսարանի շրջանավարտ Է, գլխավորում Է գործվածքների առևտրով զբաղվող ընկերությունը: Նրա մայրը՝ լեդի Մերի-Հեյ Ջորջինա Լոռնա Քերզոնը, պատկանում Է Քերզոն-Հաու կոմսերի ընտանիքին: Նրանք լորդ Ջորջ Քերզոնի հեռավոր ազգականներն են, որը 1920-ական թվականների սկզբին եղել Է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը:
Քրեսիդա Բոնասը Լիդս քաղաքի համալսարանում ուսումնասիրել Է պարարվեստը, ավարտել Է Լոնդոնի կոնսերվատորիան և «Թրինիթի Լաբան» խորեոգրաֆիական դպրոցը: