Արքայազն Հարրին թագուհի Էլիզաբեթ Երկրորդից թաքցրել է Netflix հայտնի տեսածառայության հետ գործարքը: Հաղորդում է Մարի Քլերը:
Նշվում է, որ Էլիզաբեթ Երկրորդը հավանություն չի տալիս նման համագործակցությանը: Նա լուրերից իմացավ Սասեքսի դքսի և հոսքային տեսանյութերի ծառայության համաձայնության մասին: «Թագուհին ճանաչում է իր թոռանը՝ Հարրիին, և հասկանում է, որ անհնար է հետ կանգնեցնել նրան և Մեգանին [Մարքլին] այս գործարքից»,- ասաց աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Սասեքսի դուքս արքայազն Հարրին և կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը պայմանավորվել են համագործակցել Netflix-ի հետ: Պայմանագրի համաձայն՝ Հարրիի և Մեգանի պրոդյուսերական ընկերությունը Netflix-ի համար մի քանի տարի վավերագրական, գեղարվեստական կինոնկարներ, սերիալներ, ինչպես նաև մանկական ծրագրեր կնկարահանի: Արտադրության ֆինանսավորումը կտրամադրի Netflix-ը: Գործարքի այլ մանրամասներ չեն հաղորդվում: