Cosmo.am-ը գրում է.

 

Գիտությունը որոշ ցնցող նորություններ է երևան հանում. պարզվում է' հնարավոր է տղամարդու օրգազմը վեց անգամ ավելի ուժգին դարձնել: Ահա թե ինչպես կարող ես նրան «:o»-ից հասցնել «:O»-ի:

Սովորաբար, այն ամենն, ինչ քեզնից պահանջվում է անել նրան հաճույք պատճառելու համար, նրա այսինչ կամ այնինչ մասը շոյելն է: Այս դեպքում առանձնապես մեծ խելք պետք չէ: Այնուամենայնիվ, այժմ փորձագետները պնդում են, որ այդ արագ ու հեշտ տարբերակը հեշտանքի հասնելու եղանակներից ընդամենը մեկն է: Նրանք հայտնաբերել են, որ գոյություն ունի նաև օրգազմի մի ավելի խոր, դժվար հասանելի տեսակ՝ տևական օրգազմը:

 

Գիտենք, որ ասվածը հնչում է այնպես, կարծես դա սեքսի թեմայով քաղաքային հերթական լեգենդներից է: Բայց ամենավերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ դանդաղ ու երկարատև սիրային նախերգանքի դեպքում տղամարդու ուղեղում արտազատվում է երեք կարևորագույն հորմոն՝ տեստոստերոն, դոպամին և օքսիտոցին։ Սրանք միասին արտադրվելու դեպքում, վերջիվերջո, հանգեցնում են ավելի երկարատև ու ուժգին եզրափակիչ ակորդի:

 

Իրականում, ըստ միջին վիճակագրության, տղամարդու օրգազմը տևում է մոտ հինգ վայրկյան, մինչդեռ գրգռելու ճիշտ ծավալի (և ճիշտ հնարքների) դեպքում նա կարող է հաճույքից ցնցվել գրեթե 30 վայրկյան: Ուրեմն քո սիրելիին սովորականից վեց անգամ ավելի ուժգին հեշտանք ապահովիր՝ օգտագործելով գիտականորեն հաստատված գայթակղման մեր պլանը:

 

Շարունակությունը` այստեղ: