Երգիչ-հաղորդավար Գրիշա Աղախանյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը. վերջինս բոլորում է 46 տարին: Գրիշան ընդունեց ESem.am-ի շնորհավորանքն ու հայտնեց, որ առանձնապես չի նշելու տարեդարձը: «Համեստ, տարիքիս համապատասխան ծնունդ եմ ունենալու,-ասաց հաղորդավարը և ավելացրեց,-անկեղծ ասած, մարտի 27-ին մայրիկիս մահվան տարելիցն է. մի քիչ տխուր տարի էր. այդ ամենը համընկավ իրար, դրա համար էլ չեմ նշելու»:

 

 

Կեսգիշերին Գրիշային առաջինը շնորհավորել է իրենց ընտանիքի բարեկամ  Կլառան: Հարցին, թե առհասարակ ինչպես է նշում ծննդյան տոները, ինչ անակնկալներ է ստանում, Գրիշան կատակով պատասխանեց. «Անակնկալներ չեն անում. նվեր չեն տալիս, անտարբեր վիճակ է: Օրը դեռ նոր է սկսվել, երևի նվերներ կստանամ: Տեսնեմ` ով չի նվիրում, որ երեսով տամ:) Միշտ էլ սովորական եմ նշել ծնունդս.  արտառոց բան չի եղել. նվերներ, մի երկու բաժակ խմել, ջան-ջիգյար ու պաչիկ:) Լոս Անջելեսում եղել է, որ ռեստորանում եմ նշել տարեդարձս, սակայն հիմնականում տանն ենք տոնել»:

 

 

Շարունակությունը` այստեղ: