ESem.am-ն իր ընթերցողներին պատմել է, որ դերասաններ Սարգիս Թաշչյանն ու Նառա Դիլանյանը փեսա-զոքանչ հարաբերությունների մասին կատակերգ են ներկայացնելու: Երգը Նառայի հարսանեկան նվերներից է եղել: Դրա հեղինակը ամերիկաբնակ երգահան Լուսինե Գրիգորյանն է:

«Երգը հումորային է' փեսա-զոքանչ հարաբերություների մասին»,- մեզ հետ զրույցում ասաց Նառան ու հավելեց, որ ինքը երաժշտական կրթություն ունի, սակայն հետագայում կրկին երգելը բացառում է:
Սարգիսն էլ նշեց, որ դեռևս «Դժվար ապրուստ» սերիալից իր և Նառայի կերպարները սիրվել էին: «Քանի որ ժողովուրդը սիրեց կերպարները, փորձեցինք ինչ-որ անակնկալ մատուցել,- ասաց Սարգիսը, ով դժվարացավ հստակ նշել հետագայում երգի բնագավառում գործունեություն կծավալի՞, թե՝ ոչ: -Տեսնենք ինչպիսի արձագանքներ կլինին, ըստ այդմ, կհասկանանք: Եթե արձագանքները դրական լինեն, գուցե շարունակենք»:

 

Շարունակությունը` այստեղ: