Ի՞նչ են խոսում. վերջերս ծննդյան 11-ամյակը նշած երգչուհի Անգելինա Գասպարյանի ծննդյան տոնի և ստեղծագործական նորությունների մասին esyes.am-ը տեղեկացրել է իր ընթերցողներին: Պարզվում է՝ երգչուհին առաջին ձայնասկավառակը թողարկելուց հետո անգործ չի նստել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Անգելինան այս ընթացքում զուգերգ է պատրաստում «Եվրատեսիլ 2008»-ին Ուկրաինան ներկայացրած երգչուհի Անի Լորակի հետ:
Իրականում. շրջանառվող լուրը համապատասխանում է իրականությանը. Անգելինան և Անի Լորակը զուգերգով հանդիսատեսին կներկայանան առաջիկայում կայանալիք «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթին:
«Անգելինան մասնակցել է «Նոր ալիք» մրցույթին և վկայական ստացել, ըստ որի, մրցույթի բացման երգը ինքը պետք է կատարի Անի Լորակի հետ: Երգը դեռ ընտրված չէ, կազմակերպիչները կորոշեն երգն ու կներկայացնեն մեզ»,- esyes.am-ի հետ զրույցում ասաց Անգելինայի պրոդյուսեր Քնարիկ Սասունյանն ու հավելեց, որ երգի պատրաստ լինելու դեպքում կտեղեկացնեն:
Լուրը ճշտեց Մերի Պողոսյանը