Այսօր միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին սերիալային դերասանուհի Նառա Դիլանյանն ու սիրելին' Հովոն: Տասներեք տարի ընկերություն անելուց հետո զույգը վերջապես ամուսնացել է:
Դերասանուհին շատ է կարևորում պսակի արարողությունը, իսկ խնջույքը կազմակերպել է իրեն հոգեհարազատ տարբերակով:
«Բարև, ԵՍ եմ…»-ին տված բացառիկ հարցազրույցում Նառան պատմել է, որ պսակադրությունից հետո խնջույք են կազմակերպելու երևանյան ռեստորաններից մեկում, որից հետո ամենամտերիմ մարդկանց հետ մեկնելու են Ծաղկաձոր: Նրանց հյուրերի թվում մոտ 40 մարդ է լինելու, ովքեր գիշերելու են Ծաղկաձորում և երկու օր քեֆ են անելու:) Ի դեպ, հարսանիքի ազաբը լինելու է դերասան Սարգիս Թաշչյանը' «Դժվար ապրուստից» հայտնի Ժորիկը:
Հարսանեկան միջոցառման ժամանակ Նառան և Սարգիսը անակնկալ են մատուցելու հյուրերին, որը կլինի զուգերգի տեսքով: Կատակերգը փեսայի և զոքանչի մասին է:)
Հովոն և Նառան մեղրամիսը կվայելեն Դուբայում, սակայն տարեմուտին: Այժմ նրանք այլ ծրագրեր ունեն: Այս և այլ բացառիկ մանրամասներ կարող ես կարդալ «Բարև, ԵՍ եմ…» ամսագրի հոկտեմբերյան համարում:
ESem.am-ը շնորհավորում է զույգին ու երջանկություն մաղթում, իսկ ընթերցողներին տեղեկացնում, որ առաջիկայում կներկայացնենք նաև Ծաղկաձորում կայացած խնջույքի բացառիկ լուսանկարները:
Քիչ անց կներկայացնենք պսակադրության ֆոտոշարքը:
Շնորհավորեց Ամալյա Հովհաննիսյանը