Սերիալային դերասանուհի Նառա Դիլանյանն օրերս ամուսնու հետ տոնել է իրենց առաջին հանդիպման 15 տարին: ESem.am-ի հետ զրույցում Նառան ասաց, որ Հովոյի հետ ծանոթ են արդեն 18 տարի, սակայն նշել են 15-ամյա հոբելյանը, քանի որ այդքան ժամանակ է, ինչ միասին են:

 

 

Նառայի փոխանցմամբ՝ օրվա կապակցությամբ գեղեցիկ օր են անցկացրել միասին: «Այդ օրն  անակնկալ եմ  մատուցել Հովոյին. ցավոք, ես չգիտեմ խմորեղեն պատրաստել, սակայն այդ օրը պատրաստեցի: Չգիտեմ՝ որքանով էր ստացվել, բայց նա ասաց, որ համեղ է:)»,- նշեց դերասանուհին և հավելեց, որ ավելի ուշ ամուսնու հետ գեղեցիկ երեկո են անցկացրել երևանյան ռեստորաններից մեկում:

 

 

Դերասանուհին ասաց, որ ամեն տարի նշում են հանդիպման օրը՝ տարբեր անականկալներ մատուցելով միմյանց: «Տարատեսակ անակնկալներ ենք մատուցել իրար: Այնքան բան ենք արել, անակնկալներն այնքան շատ են եղել, որ դրանք այլևս չեն հետաքրքրում ինձ, արդեն երևակայություն էլ չունեմ նոր բան մտածելու համար:) Հիմա միայն մտածում եմ, որ մենք լինենք նվիրված, մաքուր իրար հանդեպ, չդավաճանենք իրար: Դա է ամենամեծ նվերը»,- ասաց նա:

 

 

Նառան կարևորում է այն հանգամանքը, որ ամուսինը մինչև հիմա իրեն ընդունում է որպես մանուկ: «Երբ ծանոթացա Հովոյի հետ, 17 տարեկան երեխա էի: Այժմ այդ տարիքի աղջիկները մի փոքր այլ են, բայց երբ ես էի այդ տարիքում ու Հովոն գալիս էր մեր փողոց, սահնակ էի քշում, պարան խաղում, իսկ երբ իրեն տեսնում էի, փախչում էի տուն:) Իր համար ես դեռ այն 17 տարեկան աղջնակն եմ, այնքան հոգատար է»,- ոգևորությամբ նշեց նա՝ հավելելով, որ ամենակարևոր բանը, որ հասկացել է 15 տարիների ընթացքում, այն է, որ Հովոն իրեն շատ է սիրում:) «Ամեն տարի ավելի շատ… և ես շատ շնորհակալ եմ դրա համար:  Ես էլ իրեն եմ շատ սիրում, բայց երևի ինքն ավելի շատ… իր սերն այնքան մեծ է, որ չեմ հասկանում՝ ե՞ս եմ իրեն շատ սիրում, թե՞ ինքն ինձ: Դա մեծ երջանկություն է կնոջ համար,- ասաց դերասանուհին ու ընդգծեց, որ սիրո մեջ ինքը չունի մրցակից,- դա ինձ համար շատ կարևոր է»: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                               Երջանկություն մաղթեց Ամալյա Հովհաննիսյանը