Մոլորակի ամենահամակրելի տղամարդկանցից մեկը՝ հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթը, նշել է 56-ամյակը։ Նա որոշել է այդ օրը նշել համեստ, ընտանեկան միջավայրում, սակայն աստղային հայրիկին շնորհավորելու են եկել միայն նրա կենսաբանական երեխաները՝ 13-ամյա Շայլոն, 11-ամյա երկվորյակներ Վիվյենն ու Նոքսը։ Իսկ որդեգրվախ երեխաները նրա նկատմամբ թշնամաբար են տարամադրված եւ ներկա չեն եղել, ինչպեսեւ Անջելինա Ջոլին։
Երեխաներին բերել են վարորդն ու թիկնապահները, որոնք նրանց հետ են միշտ։ ENews-ի աղբյուրը հայտնել է, որ «Բրեդի 56-ամյակը համեստ են նշել, քանի որ ժամանակը շատ քիչ էր։ Երեխաները նրա մոտ են եղել մի քանի ժամ, միասին ընթրել են։ Ապա թիկանապահները նրանց ետ են տարել տուն՝ Ջոլիի մոտ»։
Տոնի առիթով Փիթի ընտանիքի մասին իր հիշողություններով ET-ի հետ կիսվել է նրա ընկերոը՝ Քվենտին Տարանտինոն։ Նա պատմել է, որ 2010թ.-ին կազմակերպել է Սերջիո Լեոնեի «Լավը, վատը, չարը» դասական վեսթերի մասնավոր դիտումը։ Բրեդ Փիթը համաձայնել է մասնակցել դիտմանը։ Դերասանը Քվենտինին հայտնել է, որ ցանկանում է իր հետ բերել այդ ժամանակ 9-ամյա Մեդքոսին։ «Որդիս երբեք Քլինթ Իսթվուդի մասնակցությամբ ֆիլմ չի դիտել։ ես կցանկայի շտկել դա»,- խոստովանել է Բրեդը։
Տարանտինոն նշել է, որ այդ ժամանակ Բրեդը լավ հարաբերություններ ուներ ավագ որդու հետ։ Ռեժիսորն ափսոսանք է հայտնել, որ հիմա երիտասարդը հրաժարվում է շփվել հոր հետ։ «Հույս ունեմ, որ նրանք կհաշտվեն։ Ես գիտեմ, որ Բրեդը եւս երազում է այդ մասին, սակայն չի ցանկանում ճնշում գործադրել նրա վրա։ Դա պետք է բնական ու փոխադարձ ցանկություն լինի»,- Տարանտինոյի խոսքերը մեջբերել է ET-ը։